ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Բրիտանիան կարող է մնալ ԵՄ-ում

Բրիտանիան կարող է մնալ ԵՄ-ում
15.06.2017 | 00:43

Բրիտանիան կարող է փոխել իր միտքը և մնալ Եվրամիությունում, բայց Լոնդոնը չպետք է ակնկալի, որ կպահպանի Եվրամիության բյուջետային զիջումներն ու նախկին առավելությունները՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում ասել է բրեկզիտի բանակցությունները համակարգող, Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհոֆսթադտը: Ի սկզբանե Բրիտանիան Եվրամիությանը անդամակցել էր որոշ արտոնյալ պայմաններով:

Եվրամիության սերտ ինտեգրման ջատագով Գի Վերհոֆսթադտը իր ելույթում արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երեկվա հայտարարությանը, որ Եվրամիության դուռը Բրիտանիայի համար բաց կմնա, քանի դեռ բրեկզիտի բանակցությունները չեն ավարտվել, սակայն բանակցությունները սկսվելուց հետո վերադարձը ավելի դժվար կլինի:
«Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայի նոր նախագահը, երեկ խոսել է բաց դռան մասին: Նա ասել է, որ եթե Բրիտանիան փոխի միտքը, դուռը բաց կգտնի: Ես համաձայն եմ: Բայց ինչպես Ալիսան հրաշքների աշխարհում՝ բոլոր դռները նույնը չեն: Դա նոր դուռ կլինի: Նոր Եվրոպայի դուռ՝ առանց զիջումների, առանց բարդությունների, իրական ուժով և միասնականությամբ: Դուռ դեպի Եվրոպա»,- Եվրախորհրդարանում հունիսի 14-ին ասել է բրեկզիտի բանակցությունները համակարգողը:

Դիտվել է՝ 1426

Մեկնաբանություններ